Կարևոր իրադարձություններ

Ասպիրինը կարող է ճնշել քաղցկեղի զարգացումը. գիտնականներ

23 Նոյեմբեր, 2015 09:38
Ասպիրինը կարող է ճնշել քաղցկեղի զարգացումը. գիտնականներ

Պարզվում է՝ ասպիրինը կարող է ճնշել ուղիղ աղիի քաղցկեղի զարգացումը: Այս մասին գրում են ԱՄՆ Յուտա նահանգի համալսարանի գիտնականները Cancer Epidemiology, Biomarkers, and Prevention ամսագրում:

Նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել են 23-45 տարեկան կանայք և տղամարդիկ, որոնցից յուրաքանչյուրին 60 օր տրվել է օրական 325 միլիգրամ ասպիրին:

Անալիզն ընդգրկել է տևականությամբ երկու տարբեր շրջան, որի ընթացքում յուրաքանչյուր փորձարկվող ստացել է կամ փորձնական չափաբաժնով ասպիրին, կամ պլացեբո:

Վերլուծությունը ներգրավել է պլազմայում առկա 365 մետաբոլիտ, որոնք նաև ազդում են մարդու օրգանիզմում պաթոգենեզի համար պատասխանատու ազդանշանային ուղիների մեծամասնության վրա, և մասնակիցների 12 տոկոսի մոտ հայտնաբերվել է հայտնի օնկոմետաբոլիտի՝ հիդրոքսիգլուտարատ 2-ի նվազման վիճակագրական արժանահավատությունը՝ (P=0.005):

Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ հիդրոքսիգլուտարատ 2-ը նվազում է մինչև 34 տոկոս:

Լրահոս

Դիտել ավելին