Կարևոր իրադարձություններ

Անքնության դեմ պայքարող տնական միջոցներ

13 Մայիս, 2017 19:23
Անքնության դեմ պայքարող տնական միջոցներ

Անքնության դեմ պայքարող 10 բաղադրատոմսեր:

1.Տաք կաթ
Այն ունի հանգստացնող հատկություն, պարունակում է օգտակար ամինոթթուներ (տրիպտոֆան և կալցիում), որոնք ազդում են որպես բնական հանգստացնող միջոցներ:

2. Վարսակն ապահովում հագեցածության և ջերմության զգացում, պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր և մելատոնին  (երազի հորմոն):

3. Բանանը պարունակում է սերոտոնին նյութը, որն օգնում է արագ քնել: Բայց պետք չէ քնելուց  առաջ շատ ուտել, քանի որ օգտակար նյութերից բացի, այն հարուստ է նաև կալլորիաներով, որը քնից առաջ բոլորովին օգտակար չէ:

4. Մեղրով պատրաստված երիցուկի թեյը հեռացնում է անհանգստությունը և առօրյա նյարդային սթրեսների հետևանքները: Նույնիսկ մեկ բաժակ ըմպելիքը բավական է հանգստանալու համար:

5. Մի բուռ նուշ ուտելով՝ օրգանիզմը հագենում է տրիպտոֆանով և մագնեզիումով, և քնելը դառնում է ավելի արագ և ավելի հանգիստ: 

6. Ամբողջական ցորենի հացը օրգանիզմին օգնում է արտադրել ինսուլին, որը տրիպտոֆանը վերածում է սերոտոնինի (մենք արդեն գիտենք, որ այն նպաստում է քնելուն):

7. Նյարդային և սրտի հիվանդությունների դեպքում բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս ալոճը:. Այն շատ լավ է նաև անքնության դեմ,, վերացնում է սթրեսը:

8. Երբ քնելու խնդիրը ցերեկային գրգռվածության հետևանք է, ապա հարկավոր է օրվա ընթացքում 3-4 անգամ նեխուրի թուրմ խմել, վերջինը պետք է լինի քնելուց առաջ:.

9. Գայլուկի կոն կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից, պատրաստել քնելուց անմիջապես առաջ և խմել:

10. Դդումի հյութը օգտակար է ճարպակալության, հիպերտոնիայի տարբեր տեսակի այտուցների դեպքում և նպաստում է առողջ քնին:
Քնելուց առաջ մեկ բաժակ հյութ խմեք: Այն կօգնի ձեզ պահպանել նորմալ քաշը և առողջ քնել:

Լրահոս

Դիտել ավելին