Կարևոր իրադարձություններ

Լիբիայի ափերի մոտ հանգստյան օրերին փրկվել են 2500 փախստականներ

11 Հունիս, 2017 23:56
Լիբիայի ափերի մոտ հանգստյան օրերին փրկվել են 2500 փախստականներ

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել է վերջին 2 օրում Լիբիայի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում 2500 փախստականի փրկելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գերբեռնված նավերի մասնակցությամբ շաբաթ օրը տեղի ունցած երկու միջադեպերից հետո անհետ կորած է համարվում առնվազն 52 մարդ։ Մարդկանց որոնումները ղեկավարում է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը։

«Միայն Իտալիան չի կարող լուծում դառնալ։ Անհրաժեշտ են նոր միջոցառումներ Միջերկրական ծովի կենտրոնական մասի երկու կողմերից՝ մարդկանց տեղափոխումների դեմ լրջորեն պայքարելու համար»,-ասվում է վարչության հայտարարությունում։

Եվրոպան վերապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը

Լրահոս

Դիտել ավելին