Կարևոր իրադարձություններ

Ինչ է հարկավոր անել ցիստիտի առաջին ախտանշանների ժամանակ

16 Հուլիս, 2017 17:20
Ինչ է հարկավոր անել ցիստիտի առաջին ախտանշանների ժամանակ

Ցավոք` ցիստիտը շատերին է ծանոթ, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է տնային պայմաններում ազատվել դրա տհաճ ախտանշաններից:

 

Ցիստիտի առաջացման պատճառները միզուկ ներթափանցած բակտերիաներն են: Այն նաև անվանվում է «մեղրամսի հիվանդություն», քանի որ ակտիվ սեռական կյանքը նույնպես նպաստում է հիվանդության առաջացմանը: Ակտիվ սեքսից հետո խորհուրդ է տրվում անմիջապես միզել, որպեսզի ախտածին բակտերիաները մեզի հետ դուրս գան օրգանիզմից: Բացի այդ, կարող են օգտակար լինել նաև հատուկ քսուքները:

 

Ցիստիտի ախտանշաններն են միզելու հաճախակի ցանկությունը, ցավոտ զգացողությունները միզելու ընթացքում, այրոցն ու արյունոտ մեզը:

 

Ցիստիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի, այլապես հետևանքները կարող են շատ լուրջ լինել: Սակայն կարող են լինել դեպքեր, երբ բժշկի դիմելու հնարավորություն մոտ ժամանակներում չկա: Այս դեպքում ցավոտ ախտանշաններից ազատվելու համար կարելի է օգտագործել մի քանի փորձված միջոց:

 

Ինչ անել ցիստիտի ժամանակ

 

 

1.    Հիվանդության սրման ժամանակ ցանկալի է պառկել, տաք ծածկոցով ծածկվել, իսկ որովայնի ստորին հատվածում տաք ջերմակ դնել: Եթե մեզի մեջ արյուն է նկատվում, ապա ջերմակը հակացուցված է:

 

2.    Հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել: Թեյը պետք է լինի միայն կաթով, իսկ սուրճն ու գարեջուրն անհրաժեշտ է բացառել:

 

3.    Ֆիտոթերապիան նույնպես կարող է շատ օգտակար լինել: Խոտաբույսերը կարելի է թրմել ինքնուրույն կամ օգտագործել դեղատներում վաճառվող հաբերի տեսքով:

 

4.    Ցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում հրաժարվել համեմունքներից, պահածոյացված մթերքից, մանդարիններից: Փոխարենը հարկավոր է ուտել կաթնամթերք, մրգեր (հատկապես ձմերուկ) և բանջարեղեն:

 

5.    Տաք լոգանքը կարող է նվազեցնել միզելուց հետո առաջացող տհաճ զգացողությունները:

 

Նյութի աղբյուրը՝ ivona.bigmir.net

Լրահոս

Դիտել ավելին