Շատ կանայք են ստիպված եղել առերեսվել այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպես աչքերի տակ կապտուկները: Դրանցից ազատվելուց առաջ, նախ՝ պետք է պարզել դրանց առաջացման պատճառները:
Կապտուկների առաջացման պատճառները
Աչքերի ներքևի հատվածի մաշկը համարվում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հայելին: Այնպես որ, նախ պետք է պատճառները փնտրել սեփական օրգանիզմում: Առավել հաճախ հանդիպող պատճառներն են.
Աչքերի ներքևի հատվածներում կապտուկներ կարող են առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով.
Եթե որոշել եք ազատվել այս խնդիրներից, ապա պետք է նախ՝ կարգավորել կենսակերպը: Եթե նույնիսկ դրանից հետո կապտուկները չվերանան, պետք է ուշադրություն դարձնել առողջությանը: Դրանք կարող են նաև ժառանգականության, սխալ դեղեր ընդունելու արդյունք լինել:
Եթե կապտուկներն առաջացել են սովորական հոգնածության պատճառով, այս դեպքում արդյունավետ կլինեն բնական դեղամիջոցները: Օգտակար է կարտոֆիլի դիմակը:
2 ճաշի գդալ եփված և տրորած կարտոֆիլին ավելացրեք մի քիչ տաք կաթ: Խյուսը տեղադրեք աչքերի ներքևի հատվածին: 10 րոպե անց կարող եք լվանալ խյուսը: Կարտոֆիլը փորձված միջոց է, այն արագ և արդյունավետ կերպով օգնում է ազատվել կապտուկներից և այտուցներից:
Կաթնաշոռն այս դեպքում նույնպես արդյունավետ է: 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռի մեջ մի քանի կաթիլ սև թեյ լցրեք: Խյուսը դրեք աչքերի շուրջ և թողեք մնա մի քանի րոպե: