Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոցում 5 ժամ հերթի մեջ սպասելուց հետո կինը մահացել է

06 Հունվար, 2018 17:15
Հիվանդանոցում 5 ժամ հերթի մեջ սպասելուց հետո կինը մահացել է

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում թոշակառու կինը մահացել է հիվանդանոցում ավելի քան 5 ժամ հերթի մեջ սպասելուց հետո, այս հայտնում է lenta.ru կայքը


Մահացած կնոջ թոռնիկը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ ցերեկվա ժամերին տատիկը գանգատվել է վատ ինքնազգացողությունից, արագ զննման արդյունքում պարզվել է, որ կնոջ մոտ նախակաթվածային վիճակ է, ինչից հետո տան անդամներն ամիջապես շտապօգնություն են կանչել:

«Մոտ երեք ժամ մենք նստել ենք ընդունարանում, ինչից հետո նրան ուղղորդել են նյարդաբանության բաժին, այլ ոչ թե վերակենդանացման: Տատիկին երկու անգամ մոտեցել են բուժքույերր, չափել նրա ճնշումն ու «վալիդոլ» դեղ տվել նրան: Իմ հարցերին, թե որտեղ է բժիշկը, նրանք պատասխանում էին, որ նա այժմ չի կարող մոտենալ», - պատմել է տղամարդը:

 

Լրահոս

Դիտել ավելին