Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Ատլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին ձեռք բերելու հնարավորությունը,- տեղեկացնում է Goal.com-ը։
«Արքայական ակումբը» կփորձի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին, սակայն դրա համար ստիպված կլինի խոշոր գումար վճարել։ Ամռանը ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրը մադրիդցիների հետ, եւ այժմ նրա հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 9 խաղում Գրիզմանը խփել է 5 գոլ եւ կատարել է երեք արդյունավետ փոխանցում։