Կարևոր իրադարձություններ

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են D վիտամին պարունակում

19 Դեկտեմբեր, 2015 20:16
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են D վիտամին պարունակում

 

Հավանաբար գիտեք, որ D վիտամինն օրգանիզմում արեւի ճառագայթների ազդեցությամբ է սինթեզվում: Սակայն տեղյա՞կ եք արդյոք, որ այն կարող է նաեւ սննդամթերքի որոշ տեսակներից փոխանցվել: Այս մասին տեղեկացվածությունը հատկապես աշնանային եւ ձմեռային ամիսների համար է արդիական, երբ ցերեկային ժամերի տեւողության կրճատման հեեւանքով նաեւ վիտամինի՝ օրգանիզմում տեղի ունեցող բնական սինթեզի ծավալներն են կրճատվում:


Սննդամթերքի հետեւյալ՝ D վիտամինի բաղադրությամբ աչքի ընկնող տեսակների ցանկն եմ ներկայացնում, որի բաղադրիչներն աշնանն ու ձմռանը պետք է սննդակարգի պարտադիր մասը կազմեն՝ օրգանիզմում վիտամինի առկա պակասը լրացնելու համար.


D վիտամինի բաղադրությունը՝ 100 գրամում.


ծովատառեխ – 294-1676 մգ,


սաղմոն (պահածոյացված) – 200-800 մգ,


սկումբրիա – 304-405 մգ,


ձվի դեղնուց– 45-390 մգ,


ընտանի թռչունի լյարդ – 55 մգ,


թթվասեր – 50 մգ,


տավարի լյարդ – 45 մգ,


խոզի լյարդ – 44 մգ,


սերուցքային կարագ – 10-150 մգ,


կաթ – 2-10 մգ:

Լրահոս

Դիտել ավելին