Կարևոր իրադարձություններ

Նոր բացահայտումներ ավագանու նիստին սարքված կեղտաջրերի սկանդալից

15 Փետրվար, 2018 17:18
Նոր բացահայտումներ ավագանու նիստին սարքված կեղտաջրերի սկանդալից

Երևանի ավագանու սկանդալային նիստի հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են:

Առաջին հայացքից, թվում է, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կազմակերպած «կոյուղաջրերի ակցիայի» շնորհիվ է սայլը տեղից շարժվել:

Սակայն, ինչպես պարզվում է, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունն ու «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունն ավագանու նիստից դեռ մեկ օր առաջ էին սկսել վթարված կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները:

«Մենք, իհարկե, «Վեոլիա ջուր» ընկերության հետ վաղուց ենք ունեցել այս խնդրի շուրջ քննարկումներ և պայմանավորվածություններ: Արդեն ձեռք ենք բերել համապատասխան սարքավորումներ՝ աշխատանքներն իրականացնելու համար»,- ասել է Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հարկ է նշել, որ վթարված կոյուղագծերի վերակառուցման աշխատանքների համար պատասխանատվություն են կրում Քրեակատարողական վարչությունն ու «Վեոլիա ջուր» ընկերությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը:

Փաստորեն, պարզվում է՝ քաղաքապետարանը ոչ միայն պատասխանատու չէ վթարված կոյուղագծերի վերանորոգման համար, այլև «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները գիտեին, կամ կարող էին իմանալ աշխատանքների մեկնարկի մասին և առիթն օգտագործեցին իրենց ակցիան իրագործելու համար:

Ո՞ւմ էր անհրաժեշտ քավության նոխազ դարձնել քաղաքապետարանին, պարզ է դառնում այս բացահայտումներից:

Լրահոս

Դիտել ավելին