Կարևոր իրադարձություններ

Ազատվեք մաշկի սև կետերից 5 րոպեում

01 Հունվար, 2016 14:55
Ազատվեք մաշկի սև կետերից 5 րոպեում

Մաշկի վրա սև կետերի առաջացումը կարող է լինել մաշկի փակ ծակոտիների, հորմոնային խանգարումների, դիետաների, յուղոտ մաշկի, յուղոտ մազերի արդյունքում։ Հնարավորինս սև կետերի առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է դեմքը լվանալ օրը 2 անգամ, մաքուր պահել վարսերը և առողջ սնվել։

Սակայն արդեն առաջացած սև կետերից ազատվելու համար կա շատ պարզ և արդյունավետ միջոց, որի համար ձեզ անհրաժեշտ է կես լիմոն և 3 կաթիլ մեղր։

Լիմոնը կտրել և վրան լցնել 3 կաթիլ մեղր ու այն քսել ամբողջ դեմքին՝ հատկապես քթի, ծնոտի հատվածներին։

Թողնել 5-ից 7 րոպե և լվանալ սառը ջրով՝ մաշկի ծակոտիները փակելու համար։

Լիմոնի թթվային հատկությունները օգնում են, որպեսզի բացվեն մաշկի ծակոտիները, մաշկը լինի մաքուր և կանխվի սև կետերի առաջացումը։

Լրահոս

Դիտել ավելին