Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս ազատվել մեջքի ցավից՝ թենիսի գնդակի օգնությամբ

06 Հունվար, 2016 19:41
Ինչպե՞ս ազատվել մեջքի ցավից՝ թենիսի գնդակի օգնությամբ

Ցավոք, նստակյաց կյանքից, շատերն ունենում են մեջքի ցավեր: Հաճախ դրանից կարելի է ազատվել վարժությունների կամ բուժիչ մերսման միջոցով: Բայց կա ևս մեկ հիանալի և հասարակ միջոց այդ խնդիրը լուծելու համար:

Այս միջոցը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայից մերսման մի մասնագետ: Ձեզ ընդամենը պետք կգա թենիսի գնդակ:

Ինչպես ազատվել մեջքի ցավից

  1. Հենվեք պատին:
  2.  Սեղմած պահեք թենիսի գնդակը պատի և մեջքի արանքում:
  3.  Շարժվեք վերև և ներքև: Այդ ժամանակ գնդակը պետք է լինի ողնաշարի և թիակներից մեկի միջև: Ժամանակը՝ 3-4 րոպե:

Այս գործընթացը կարելի նաև պառկած կատարել: Բացի մեջքից, խորհուրդ է տրվում նաև մերսել գնդակի օգնությամբ ազդրերն ու հետույքը:

Այս մերսումն իսկական փրկություն է նստակյաց կյանք վարող մարդկանց համար:

Լրահոս

Դիտել ավելին