Նոյեմբերի 12-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 475.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.66 դրամ, նվազել է 1.49 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.42 դրամ, նվազել է 0.56 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.59 դրամ, նվազել է 0.11 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 381.64 դրամ, ոսկի՝ 28,384.46 դրամ, պլատին՝ 16,622.15 դրամ: