Կարևոր իրադարձություններ

Ինչպես է Թագուհի Թովմասյանը 3 բնակարան գնել. Կոնջորյան

13 Մայիս, 2025 14:16
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
Ինչպես է Թագուհի Թովմասյանը 3 բնակարան գնել. Կոնջորյան

Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ Թագուհի Թովմասյանը հաստատեց, որ ինքը ունի միանգամից 3 բնակարան Երևանում և ասաց, որ պատրաստվում է 4-րդը գնել:

Այդ ինչպե՞ս է Թագուհի Թովմասյանը դարձել 3 բնակարանի տեր մինչև պատգամավոր դառնալը, այն էլ Երևանում: Ինչպե՞ս է որպես լրագրող, Թովմասյանը միանգամից 3 տուն գնել այն հոռի ժամանակներում, երբ հայտնի էր, թե ինչ համեստ ֆինանսական դրության մեջ էին իրական և անաչառ լրագրողները:

Ո՞ր լրագրողական ծառայության և հմտությունների համար է Թագուհի Թովմասյանը ձեռք բերել միանգամից 3 բնակարան նախկինների հոռի ժամանակներում:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ երանի է տալիս Սերժի ժամանակվա կոռուպցիոն համակարգին:

Հ.Գ. Ցեխի մեջ նստածները խոսում են մաքրությունից: Բռնվեք, ձեր ու ձեր տերերի մասին դեռ շատ բաներ ունենք ասելու: Սա դեռ ծաղիկներն են: Չնայած, ճանճն ինչ իմանա` ծաղիկն ինչ է: Ճանճը այլ բան է տենչում»:

Լրահոս

Դիտել ավելին