Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը Ռուդմեր Հերեմային ներկայացրել է ՀՀ-ի շուրջ առկա պայթունավտանգ իրավիճակը

16 Դեկտեմբեր, 2022 21:42
Նիդերլանդներում ՀՀ դեսպանը Ռուդմեր Հերեմային ներկայացրել է ՀՀ-ի շուրջ առկա պայթունավտանգ իրավիճակը

Դեկտեմբերի 16-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուդմեր Հերեմային։ Դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նամակը՝ հասցեագրված Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպին, որում ընդգծվում է Արցախի շրջափակմանը վերջ դնելու մասին Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևի կարևորությունը, ինչպես նաև ՀՀ ԱԺ հայտարարությունը՝ տարածաշրջանում վրա հասնող հումանիտար աղետի վերաբերյալ։

Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի շուրջ առկա պայթունավտանգ իրավիճակը և մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը և արցախահայությունն ամեն օր Ադրբեջանի արգրեսիվ գործողությունների հետևանքով՝ շեշտելով Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը՝ արցախահայության ցեղասպանությունը կանխելու նպատակով։
Տիգրան Բալայանն ու Ռ. Հերեման քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարած այցելության արդյունքներին։

Դեսպան Տ. Բալայանը վերջին օրերին մի շարք առանձին հանդիպումներ է ունեցել նաև խորհրդարանի տարբեր խմբակցությունները ներկայացնող արտաքին քաղաքական հարցերով խոսնակների հետ և շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցած սկզբունքային դիրքորոշման համար:

Լրահոս

Դիտել ավելին