ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի բժշկական տնօրեն և վարակաբան Պաբլո Էլմասյանը հաջողությամբ ավարտեց համերաշխության ուլտրամարաթոնը Բուենոս Այրեսից մինչև Մոնտեվիդեո՝ 14 օրում վազելով 600 կմ։ Անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկած «Առաջ շարժվելով՝ բարելավելու առողջապահությունը Հայաստանում» բարեգործական արշավն զգալի աջակցություն ստացավ՝ հավաքելով շուրջ 122,000 ԱՄՆ դոլար, որը հիմնադրամն ուղղեց Շիրակի մարզի գյուղական համայնքներում առողջապահական ծրագրերին:
Բժիշկ Էլմասյանի վազքը Արգենտինայից Ուրուգվայ ավարտվեց տոնական միջոցառմամբ Մոնտեվիդեոյի Պլազա Արմենիայում, որին ներկա էին Ուրուգվայի իշխանությունները, Արգենտինայի և Ուրուգվայի հայկական համայնքի բազմաթիվ նարկայացուցիչներ:
«Պաբլո Էլմասյանի այս արտասովոր նվաճումը ցույց է տալիս նրա անսասան նվիրվածությունը Հայաստանում հանրային առողջության բարելավմանը, ինչպես նաև ընդգծում է աշխարհասփյուռ հայ համայնքի տոկունությունն ու համերաշխությունը», - ասել է արգենտինահայ վարակաբան, ՖԱՅԴԵՔ Արմենիայի նախագահ ու հիմնադիր Դանիել Ստամբուլյանը:
ՖԱՅԴԵՔ Արմենիայի առողջապահական համապարփակ ծրագրերի շնորհիվ Հայաստանի պետպատվերից չօգտվող գյուղական խոցելի բնակչության համար ապահովեցին անվճար, բարձրորակ բժշկական ծառայություններ: 2022 թվականին արգենտինահայ համայնքի ֆինանսական աջակցությամբ Շիրակի առողջապահական ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Արթիկի տարածաշրջանի Հոռոմ և Պեմզաշեն համայնքներում։ Բժիշկ Էլմասյանի համերաշխության ուլտրամարաթոնը թույլ տվեց ծրագիրն ընդլայնել՝ 2023-2024 թվականներին ներառելով նաև Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ և Ախուրիկ համայնքները:
ՖԱՅԴԵՔ Արմենիայի ինստիտուցիոնալ գործընկեր Արգենտինայի «Հայաստան» հիմնադրամի (Fundacion Armenia) առատաձեռն նվիրատվությունը համալրեց այս համերաշխության արշավի միջոցով հավաքագրված միջոցները: Նվիրատվության շնորհիվ՝ Ախուրիկ և Ջաջուռ համայնքներում բնակվող քրոնիկական սրտանոթային հիվանդություններ ունեցող 600 հիվանդներ վեց ամսվա ընթացքում անվճար կստանան իրենց նշանակված դեղորայքը։
«Առողջապահության ոլորտում ներդրումները ոչ միայն բարոյական հրամայական են, այլ ռազմավարական անհրաժեշտություն մեր հայրենիքի` Հայաստանի համայնքների բարեկեցության համար: Վերջին երկու տարիների մեր հաստատակամ հանձնառության և համատեղ ջանքերի շնորհիվ մենք համալրեցինք ՖԱՅԴԵՔ Արմենիայի առողջապահական ծրագրերը կենսական դեղամիջոցներով՝ օգնելով նրանց սերմանել կանխարգելիչ առողջապահության մշակույթը գյուղական բնակչության շրջանում», - ասել է Արգենտինայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Ալեխանդրո Կալպակյանը:
2024 թվականին ՖԱՅԴԵՔ Արմենիան նախատեսում է Արմավիրի և Արարատի մարզերում Արցածխից տեղահանված հայրենակիցներին տրամադրել նպատակաուղղված առողջապահական ծառայություններ։ Թիրախային ծրագիրն իրականացնելու համար, հիմնադրամը շարունակում է դամահավաք արշավը՝ նպատակ ունենալով հավաքել լրացուցիչ 150,000 ԱՄՆ դոլար։ Արցախահայության առողջությունը բարելավելու համար նվիրատվությունները կարող են կատարվել www.runningforarmenia.com կյանքի միջոցով:
ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը «ստեղծվել է 2008թ.-ին Արգենտինահայ հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանի կողﬕց։ Զարգացող երկրներում վարակիչ հիվանդություների դեմ պայքարող FIDEC հիﬓադրաﬕ գլխամասային կառույցները գործում են Արգենտինայի Բուենոս Այրես և ԱՄՆ-ի Մայաﬕ քաղաքներում: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը Հայաստանում հաջողությամբ իրականացնում է հանրային առողջության պահպանման ծրագրեր: Իր 15-ամյա գործունեության ընթացքում հիﬓադրամը կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ նախաձեռնությունների՝ ուղղված առողջ ապրելակերպի և հիվանդությունների կանխարգելման խրախուսմանը, COVID-19 համավարակի և տարբեր համաճարակային բռնկուﬓերի հետևանքների ﬔղմմանը, արտակարգ իրավիճակներում առողջապահական խորհրդատվության, փորձի փոխանակման և անհրաժեշտ բուժսարքավորուﬓերի և պարագաների տրամադրմանը։