Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական զորքերի իրականացրած ավիահարվածներից մարտի 20-ի վաղ առավոտյան 71 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ։
Իսրայելական ռազմական ուժերն արդեն երրորդ օրն է՝ շարունակում են հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա, այդ թվում՝ Գազա, Բեյթ Լահիա, Խան Յունիս քաղաքների, Ռաֆահ շրջանի ուղղությամբ:
Գազայի հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Հիշամ Մուհաննան Al Jazeera-ի հետ զրույցում նշել է, որ պաղեստինյան անկլավի հիվանդանոցներում բժշկական անձնակազմի և դեղամիջոցների խիստ պակաս կա։
Շրջափակման պատճառով Գազայի հատվածում սարսափելի հումանիտար ճգնաժամի վտանգ է հասունանում: