Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն զգուշացնում է՝ Իրանի հրաժարման դեպքում կլինեն հետևանքներ

01 Ապրիլ, 2025 00:30
ԱՄՆ-ն զգուշացնում է՝ Իրանի հրաժարման դեպքում կլինեն հետևանքներ

ԱՄՆ վարչակազմը գործողությունների «այլ տարբերակներ» կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։

«Ինչպես գիտենք, նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ քննարկել այդ գործարքը։ Նախագահը հստակ հասկացրել է, որ իրանական կողմի՝ գործարքի կնքումից հրաժարվելու դեպքում կկիրառի նաև այլ տարբերակներ, որոնք Իրանի համար վատ հետևանքներ կունենան»,- ասել է նա։

Բրյուսը մեջբերել է Թրամփի խոսքերն այն մասին, թե Իրանը երբեք պետք է միջուկային զենք չունենա։

«Նա հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները չի կարող նման բան թույլ տալ»,- ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին