Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով:
«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։