Կարևոր իրադարձություններ

Միլանը և Բորուսիան հետևում են Ադժամի տրանսֆերին

04 Ապրիլ, 2025 18:30
Միլանը և Բորուսիան հետևում են Ադժամի տրանսֆերին

Միլանի «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են «Յանգ Բոյզի» ձախ պաշտպան Ժաուեն Ադժամի ծառայություններով։ Այս մասին հայտնում է La Gazette du Fennec-ը:

22-ամյա ալժիրցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար Շվեյցարիայի չեմպիոնը մեկ տարի առաջ 1,3 միլիոն եվրո է վճարել ֆրանսիական «Նանտին», սակայն պատրաստ է նրան բաց թողնել առնվազն 7 միլիոն եվրոյի դիմաց:

Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստը կարող է խաղալ նաև պաշտպանության աջ եզրում:

Լրահոս

Դիտել ավելին