Կիևում կիրակի՝ ապրիլի 6-ի առավոտյան, ռուսական հրթիռային հարձակումների պատճառով մի քանի շրջաններում հրդեհներ են գրանցվել։
Հայտնի է վիրավորների մասին, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հրդեհներ են գրանցվել քաղաքի Դառնիցկի, Սոլոմենսկի և Օբոլոնսկի շրջաններում։ Դառնիցկի շրջանում բժիշկները հոսպիտալացրել են երկու տուժածի։
«Դառնիցկի շրջանում կան տուժածներ, տեղում են բժիշկները և այլ ծառայություններ»,- ասել է Կլիչկոն։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները Սև ծովից արձակել են «Կալիբր» թեւավոր հրթիռներ, ՏՈՒ-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից՝ «Խ-101», ինչպես նաև բալիստիկ հրթիռներ։