Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

06 Ապրիլ, 2025 13:10
Ավտոմեքենան դուրս է եկել Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Ապրիլի 6-ին, ժամը 10:23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Լրահոս

Դիտել ավելին