Կարևոր իրադարձություններ

Սպասում եմ Գյումրիում ռուսական կապիտալով նոր գործարաններ բացվելուն. Թունյան

06 Ապրիլ, 2025 17:24
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Սպասում եմ Գյումրիում ռուսական կապիտալով նոր գործարաններ բացվելուն. Թունյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չգիտեմ ով ինչպես, բայց ես անկեղծ ոգևորությամբ սպասում եմ Գյումրիում ռուսական կապիտալով նոր գործարաններ բացվելուն:

Եթե ճիշտ եմ հիշում, նախընտրական ելույթներից մեկում Վարդան Ղուկասյանը հայտարարում էր, որ ռուսների հետ պայմանավորվել է, և իր ընտրվելու դեպքում Գյումրիում գործարաններ են հիմնելու:

Ավելին ասեմ, որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ՝ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով և հնարավորություններիս շրջանակում աջակցել պոտենցիալ ներդրողներին:

Հ.Գ. - Նաև զուտ մասնագիտական տեսանկյունից հետաքրքիր է՝ Կոմունիստական կուսակցության մոտեցումները որքանո՞վ կկիրառվեն և արդյունավետ կլինեն գործարանաշինության, և ընդհանրապես՝ Գյումրու քաղաքային կառավարման գործընթացում»: 

Լրահոս

Դիտել ավելին