Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
810՝ երեք վագոնանի,
1086՝ երկու վագոնանի,
1024՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100%:
«Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։
Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։
Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: