Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել. Նելլի Դավթյան

07 Ապրիլ, 2025 13:43
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը կարող է 4-5 տարի տևել. Նելլի Դավթյան
Հենց այսօր մեկնարկեց Եվրոպական երկրորդ փորձագիտական առաքելության այցը Հայաստան, որը տեւելու է 5 աշխատանքային օր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասւլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ 

«Սրա արդյունքում արդեն ձևավորվելու են երկու զեկույցներ, որոնք այն միակ փաստաթղթերն են, որոնք մենք մեկնաբանելու հնարավորություն ենք ունենալու, շտկումներ կամ առաջարկներ կկարողանանք ներկայացնել: Դրանց հիման վրա մինչև հունիս արդեն կձևավորվի, կմշակվի գործողությունների ծրագիրը, որը այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։ 

Երբ կունենան գործողությունների ծրագիրը, ինչքան էլ որ մենք շատ լավ պատկերացնում ենք այլ պետությունների փորձով, թե ինչ է այնտեղ գրված լինելու, չորս հիմնաքարային ուղղություններով մեզ պահանջներ են ներկայացվելու, բայց արդեն, ըստ սահմանված թիրախների, կկարողանանք ավելի կոնկրետ որոշակի կանխատեսումներ անել, թե ինչ ժամանակահատված է պահանջվում, որպես որ մենք հասնենք արդեն այդ կետին։ Ամենաբարդ ենթակառուցվածքներից մեկը, որը նորություն էր մեզ համար, կենսաչափական համակարգի ներդրումն էր: 

Հունիսին մեզ կներկայացվի գործողությունների ծրագիրը, որից հետո տարեկան զեկույց է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, թե ուր է հասել։

Ըստ էության այդ ծրագիրը վերջնաժամկետ չունի, այնպես չի, որ մեր առջև խնդիր է դրվելու, օրինակ, մինչև 2027 թվի երկրորդ կիսամյակ ապահովել այս-այս-այսթիրախները: Երբ կապահովենք, այդ ժամանակ էլ կունենանք ազատ վիզային ռեժիմ»,-ասաց Նելիի Դավթյանը:

 

Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի վիզաների ազատականացման հասնելու համար, նա արձագանքեց. «Մենք պետք է մտքում ունենանք չորսից հինգ տարի»:

 

  

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին