Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 7-ին, լուռ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այս լուռ ակցիան նրա համար է, որ ասենք, որ մենք չենք նշում տոներ, մեզ համար տոներ չկան, մեր տոնը մեր երեխեքն են։ Տիկին Ղուզաննան ասաց՝ Արմինե ջան, ուզում եմ անպայման ծաղիկներ նվիրեմ բոլոր մայրերին, խնդրեցի, որ ոչ, չնվիրեք, մեզ պետք չեն, մեզ ուրիշի նվիրած ծաղիկները պետք չեն նվիրած, մեզ մեր տղաներն են պետք։ Մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանալ: