Կարևոր իրադարձություններ

Մահացած բժշկուհին 70 տարեկան էր, երկար տարիների աշխատանքային փորձ ուներ. «Շտապբուժօգնության» տնօրենը դեպքից մանրամասնում է հայտնել

08 Ապրիլ, 2025 12:00
Մահացած բժշկուհին 70 տարեկան էր, երկար տարիների աշխատանքային փորձ ուներ. «Շտապբուժօգնության» տնօրենը դեպքից մանրամասնում է հայտնել

«Կանչից վերադառնալիս են եղել, ամենայն հավանականությամբ վարորդի աչքը կպել է, քնել է և ինքնավթարի է ենթարկվել։ Ցավոք սրտի դեպքից հետո բժշկուհին մահացել է։ Մենք տեսագրությունները տեսել ենք, gիտենք` ոնց է դեպքը եղել, մնացած հարցերով քննիչները զբաղվում են»,- այս մասին Shabat.news-ի հետ զրուցյում ասաց «Շտապբուժօգնության» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։                       

Նրա խոսքով՝ վարորդի մոտ խմածություն չի հայտնաբերվել, և միակ վարկածը դեռևս քնելու հանգամանքն է։ 

Գրիգորյանն ասաց, որ բժշկուհին երկար տարիներ աշխատել է շտապօգնությունում․ «68-70 տարեկան էր, երկար տարիների աշխատանքային փորձ ուներ, շատ լավ մասնագետ էր»։

Հարցին՝ ինչպես է գնահատվում նրանց հետ վփարի ենթարկված բուժքրոջ առողջական վիճակը, «Շտապբուժօգնության» տնօրեն հույս հայտնեց, որ նա կապակինքվի, սակայն դեռևս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 

Հիշեցնենք՝  ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ 

Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի ուշ հայտնել է, որ, ցավոք, բժիշկը մահացել է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին