Կարևոր իրադարձություններ

Պարեկը կեղծ տեղեկություններով խուսափել է պատասխանատվությունից

08 Ապրիլ, 2025 17:30
Պարեկը կեղծ տեղեկություններով խուսափել է պատասխանատվությունից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության վիճակի զննություն:

Քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը ստուգելիս՝ պարեկը պարզել է, որ վերջինիս տուգանային միավորներից 8,75-ը սպառված է եղել, և տուգանվելու դեպքում վարորդը կզրկվեր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ տվյալ վայր ժամանած վարորդի ընկերը համաձայնության է եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ:

Արդյունքում՝ իրական վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և համապատասխան սարքում մուտքագրվել են կեղծ տեղեկություններ, որի հետևանքով  ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարած անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրան օժանդակած անձին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով։

Ներկայացված մեղադրանքում պարեկն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին