ԱՄՆ-ն անհապաղ կասեցնում է հայելային մաքսատուրքերի սահմանումը ավելի քան 75 երկրի համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցցանցի իր էջում:
«Ելնելով այն հանգամանքից, որ ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, և որ այդ երկրներն իմ հրատապ խնդրանքով պատասխան միջոցներ չեն ձեռնարկել, ես թույլատրել եմ 90-օրյա կասեցում և փոխադարձ սակագնի էական իջեցում այդ ժամանակահատվածի համար՝ տասը տոկոսի չափով, որը նույնպես ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է նա։
Թրամփը նաև հայտարարել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125 տոկոս բարձրացնելու մասին՝ Պեկինին մեղադրելով համաշխարհային շուկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։