Կարևոր իրադարձություններ

Եթե ընդդիմութունը նորից սկսի փողոցային պաքար, կմիանա՞ք, թե՞ ոչ. հարցում. (տեսանյութ)

10 Ապրիլ, 2025 11:29
Եթե ընդդիմութունը նորից սկսի փողոցային պաքար, կմիանա՞ք, թե՞ ոչ. հարցում. (տեսանյութ)

Վերջին շրջանում տարբեր քաղաքական շրջանակներ առաջարկում են վերսկսել փողոցային պայքարը՝ պահանջելով գործող իշխանության հրաժարականը։ Եվ չնայած մի քանի անհաջող հանրահավաքների, այս անգամ վստահեցնում են, որ կհասնեն իրենց նպատակին և կհեռացնեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀՅԴ-ական Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանն էլ երեկ Ազատության հրապարակում լրագրողներին հետ զրույցում ասաց, որ համախմբման պրոցեսը ոչ մի տեսակի պայքար չի բացառում: «Փողոցային պայքարները, իհարկե, իրենց տեղն ունեն, որպես ճշման միջոց, բայց հիմնականում նաև պիտի լինեն խորհրդակցություններ, բանակցություններ, հարցի դրական լուծման համար դրանք անհրաժեշտ են։ Shabat.news-ը անցորդներին հարց է ուղղել՝ եթե ընդդիմությունը նորից սկսի փողոցային պայքար, կմիանա՞ն, թե՞ ոչ։ Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ չեն միանա ընդդիմությանը, քանի որ այլևս չեն վստահում նրանց և իրենց խաբված չեն ուզում զգալ։ Մի քանիսն էլ ասացին, որ կմիանան, սակայն, պետք է լինի հայրենանվեր առաջնորդ և ունենա կոնկրետ ծրագիր՝ հայրենքի կորցրածը վերադարձնելու հետ կապված։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին