Ապրիլի 16-ին Ամերիաբանկ-ը Investor’s Day միջոցառման շրջանակում հյուրընկալել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն-ի անդամներին՝ ներկայացնելով ներդրումային հիմնական ռազմավարություններն ու շուկայի միտումները։
Միջոցառումը միտված էր խթանելու ֆինանսատեխնոլոգիական համագործակցությունը և ներդրումային մշակույթի զարգացումը Հայաստանում։ Investor’s Day-ը բանկի բրոքերային թիմի նախաձեռնությունն է, որի շրջանակում արդեն անցկացվել է 8 հանդիպում, իսկ հաջորդը նախատեսված է ապրիլի 30-ին՝ նվիրված պարտատոմսերի հայկական շուկային։
Ամերիաբանկը, որպես ԱՏՁՄ անդամ և Change Maker, նպատակ ունի տեխնոլոգիական համայնքի հետ համատեղ ձևավորել նորարարական ֆինանսական էկոհամակարգ։