Կարևոր իրադարձություններ

Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին

10 Ապրիլ, 2025 12:00
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «խելացի անասնաշենքերի» կառուցման ծրագրում փոփոխություններ կատարել և ավելացնել հատկացվող գումարը։

Նախագիծն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց փոխնախարար Արման Խոջոյանը։  

Վարչապետը հետաքրքրվեց՝ նախագծի ընդունումից ի վեր՝ վերջին 5 տարում, քանի՞ խելացի անասնագոմ է կառուցվել։ 

Խոջոյանն արձագանքեց. «Կառուցվել է 58 խելացի անասնաշենք։ Խոշոր եղջերավոր տոհմային անասունների ներմուծման շրջանակներում 2400 անասուն է ներմուծվել»։

Փաշինյանը նշեց, որ ի սկզբանե պատկերացումն այլ է եղել ծավալների վերաբերյալ. «Այսինքն, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Բա հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք»։

Փոխնախարարը նշեց, որ շինանյութը վերջին տարիներին թանկացել է, դրա պատճառով դիմելիությունը նվազել է:

«Հիմնական փոփոխությունը վերաբերում է փոխհատուցվող գումարին։ Այս նախագծով վերանայվել են շեմերը»,- ասաց Խոջոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին