Կարևոր իրադարձություններ

New York Post-ը պարզել է՝ որքան արժե Բայդենի ելույթը որևէ միջոցառմանը

18 Ապրիլ, 2025 10:25
New York Post-ը պարզել է՝ որքան արժե Բայդենի ելույթը որևէ միջոցառմանը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հայտնվելը որևէ միջոցառմանը կազմակերպիչներին կարժենա 300,000 դոլար, հաղորդում է New York Post-ը։

Հրատարակության տվյալներով՝ նախկին նախագահի կողմից նման ծառայությունը, սակայն, այդքան էլ պահանջարկ չունի:

Փետրվարի սկզբից Ջո Բայդենը ներկայացնում է Creative Artists Agency-ն: Ըստ թերթի աղբյուրի, եթե որևէ միջոցառման շրջանակում ելույթի համար ուղևորություն է պետք, անհրաժեշտ կլինի Բայդենին տրամադրել անձնական ինքնաթիռ և հոգալ հինգ աշխատակցի ծախսերը։ Մինչդեռ Բայդենի բուն ելույթն արժե 300,000 դոլար:

Լրահոս

Դիտել ավելին