Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ ավագ ոստիկան Ամիրյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։