Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ»

18 Ապրիլ, 2025 08:14
«Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ»

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախօրեին Գյումրիի համայնքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է. «Իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք»։ Իրականում ոչ թե ընտանիքի, այլ կոնկրետ որդու՝ քրեական հեղինակություն համարվող Սպարտակի հետ է Ղուկասյանը գժտվել:

Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, Սպարտակը դեմ է եղել հոր՝ քաղաքականություն մտնելուն: «Թող հանգիստ լռվենք, ինչ մի թազա «կիլդիմների» համար հող ես նախապատրաստում»,- ըստ շրջանառվող լուրերի ասել է որդին՝ հորը, մինչ առաջադրվելը։ Բայց հայրը մնացել է անդրդվելի, որդին էլ ասել է. «Դե տենց-տենց, ես ձեռքերս լվանում եմ, ոնց գիտես, արա, հեր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին