Կարևոր իրադարձություններ

Աբովյանում Mercedes-ը կոտրել է ցուցանակն ու բախվել գովազդային սյանը. դեպքի վայր է ժամանել Աբովյանի քաղաքապետը

10 Ապրիլ, 2025 12:03
Աբովյանում Mercedes-ը կոտրել է ցուցանակն ու բախվել գովազդային սյանը. դեպքի վայր է ժամանել Աբովյանի քաղաքապետը

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում 23-ամյա Ժորա Մ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սահամանադրության հրապարակում՝ ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկում» դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում՝ կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Գիշերը դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով քաղաքապետարանը արդեն նոր ցուցանակներ է բերել, որպեսզի ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը փոխարինվի նորով:

Լրահոս

Դիտել ավելին