Կարևոր իրադարձություններ

2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք 500 մլն դոլարով, բայց 125 հազարով էլ ավելացել են թոշակառուները.Փաշինյան

10 Ապրիլ, 2025 12:31
2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք 500 մլն դոլարով, բայց 125 հազարով էլ ավելացել են թոշակառուները.Փաշինյան

2018 թվականից Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամն ավելի քան 230 մլրդ դրամով ավելացրել ենք, ավելի քան 500 մլն դոլարով: Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք: Բայց անհատի մակարդակով ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում էլ 125 հազար մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 525 հազար, հիմա 650 հազար է: Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդն ավելացել է: Ո՞ւմ հաշվին. աշխատող մարդկանց հաշվին, նրանց, որոնք աշխատել են:

Եվ մեզ, այո՛, հիմա էլի 7 տարի պահանջվեց, որպեսզի քաղաքական համարձակություն դրսևորենք, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին