ՀՀ Կառավարության ապրիլի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հանձնարարական է տվել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանին՝ պարզելու, թե քանի մարդ և քանի ընտանիք կա, որ, օրինակ, 30 տարի փարոսի շահառու է:
«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի փարոսի շահառու է: Սա գիտե՞ք՝ ինչ է: Սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը 30 տարի անապահովության նպաստ է ստանում, մենք էլ համարում ենք, որ իրեն լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս: Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը»,- ասել է վարչապետը: