Կարևոր իրադարձություններ

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ

10 Ապրիլ, 2025 14:01
Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։ 

Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։

«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում՝ համապատասխան կարգի համաձայն, թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։

Լրահոս

Դիտել ավելին