Կարևոր իրադարձություններ

Զվարթնոց թաղամասում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել. կա տուժած

10 Ապրիլ, 2025 16:54
Զվարթնոց թաղամասում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել. կա տուժած

Ապրիլի 10-ին, ժամը 12:25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:33-ին, մարել՝ 12:51-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենան։

Լրահոս

Դիտել ավելին