Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Երևանում՝ 51-ամյա կինն տեղափոխվել է հիվանդանոց

10 Ապրիլ, 2025 18:13
Վրաերթ Երևանում՝ 51-ամյա կինն տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին տուժածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Դիտել ավելին