Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է ոչնչացրել

18 Ապրիլ, 2025 11:15
ԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է ոչնչացրել

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգում։ Այս մասին սոցցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ նավերը շարունակել են այս նավահանգստով վառելիք մատակարարել հութի ապստամբներին, որոնց ԱՄՆ-ն ահաբեկիչ է ճանաչել, գրում է kommersant.ru-ն։

Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, հարվածների հետևանքով նավահանգիստը հրդեհվել է։ Եմենի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 30 մարդ։ Al Masirah-ը հայտնում է 22 զոհի մասին։

Հութիները հարվածները որակել են «ռազմական հանցագործություն» և զգուշացրել, որ դրանք «անպատիժ չեն մնա»։

Լրահոս

Դիտել ավելին