Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Ադրբեջանում

10 Ապրիլ, 2025 19:50
Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Ադրբեջանում

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչները երեկ երեկոյան Ադրբեջանում բանակցություններ են վարել: Հանդիպմանը մասնակցել են քաղաքական և անվտանգային հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Կողմերը ներկայացրել են տարածաշրջանում իրենց շահերը: Որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը՝ հանուն կայունության և անվտանգության»,- ասված է Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան և Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունը կանխելու նպատակով:

«Հակամարտության մեջ մտնելու մտադրություն չունենք, բայց անտարբերությամբ չենք հետևի Սիրիայում որևէ գործողության, որը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար։

Իսրայելի ռազմավարությունն է ոչինչ չթողնել Սիրիայի նոր կառավարությանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Ֆիդանի խոսքով՝ եթե Դամասկոսը Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։

Լրահոս

Դիտել ավելին