Կարևոր իրադարձություններ

Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

10 Ապրիլ, 2025 20:30
Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ:

Հանդիպման մասին Կոստանյանը տեղեկացնում է X-ի միկրոբլոգում:

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրում է Կոստանյանը:

Լրահոս

Դիտել ավելին