Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում՝ տուժածներ չկան

10 Ապրիլ, 2025 20:50
Խոշոր ավտովթար Երևանում՝ տուժածներ չկան

Ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լրահոս

Դիտել ավելին