Ամերիկյան իշխանությունները փաստաթուղթ են մշակում, ըստ որի ցանկացած քաղաք կամ նահանգ, որը ապաստան է տրամադրում անօրինական ներգաղթյալներին, կկորցնի դաշնային ֆինանսավորումը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այլևս ոչ մի ապաստարան-քաղաքներ: Դրանք պաշտպանում են հանցագործներին, ոչ թե զոհերին: Դրանք խայտառակություն են մեր երկրի համար և ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում:
Մենք աշխատում ենք օրենսդրության վրա, որը կդադարեցնի դաշնային ֆինանսավորումը ցանկացած քաղաքի կամ նահանգի, որը թույլ կտա գոյություն ունենալ այս մահվան թակարդները»,- գրել է Թրամփը իր սոցցանցում։