Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի

18 Ապրիլ, 2025 12:22
ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի

ԱՄՆ-ն փակում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իր 8 ռազմաբազաներից 3-ը, իսկ երկրում տեղակայված ամերիկացի զինվորների թիվը 2000-ից կրճատվում է մինչև 1400-ի։

Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի։

Ըստ լրատվականի՝ 60 օրից ամերիկացի հրամանատարները պետք է որոշեն՝ արժի արդյոք զորակազմն ավելի կրճատել, թե ոչ։ Փորձագետները խորհուրդ են տվել Սիրիայում թողնել առնվազն 500 ամերիկացի զինվոր, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «թերահավատորեն է վերաբերվում» երկրում ամերիկյան ցանկացած զորք պահելու հարցին, գրում է թերթը և նշում, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումը նվազեցրել է Սիրիայում սպառնալիքների թիվը «առնվազն այս պահին»:

Լրահոս

Դիտել ավելին