Ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սերոժ Հ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին:
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: