Իսլանդիայի վարչապետ Քրիստուն Ֆրոստադոտտիրը հայտարարել է մինչև 2027 թվականը երկրի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Որոշումը կապված է գլոբալ անվտանգային փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի պատերազմի և Արկտիկայում ԱՄՆ կոշտ քաղաքականության հետ, ներառյալ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները:
Այս մասին գրում է Bild-ը:
Հարցումների համաձայն՝ իսլանդացիների գրեթե երկու երրորդը կողմ է հանրաքվեի անցկացմանը, իսկ 45%-ը՝ ԵՄ-ին անդամակցելուն։ Իսլանդիան արդեն Շենգենյան գոտու և Եվրոպական տնտեսական տարածքի մի մասն է և ԵՄ-ի հետ համագործակցության դրական փորձ ունի։