Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար:
Այդ մասին փոխանցում է NEWS.am-ը։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի նշել է.
«Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա: Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»։