Կարևոր իրադարձություններ

Այցելել եմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի նախակրթարան. Վարդանյան

11 Ապրիլ, 2025 15:52
Հեղինակ՝ Գոռ Վարդանյան
Այցելել եմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի նախակրթարան. Վարդանյան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր այցելել եմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի նախակրթարան՝ թիվ 19-րդ մասնաշենք։

Ծանոթացել եմ մասնաշենքի աջ հատվածում իրականացված կապիտալ վերանորոգման արդյունքներին, որոնք կատարվել են երեք հարկաբաժիններում։ Վերանորոգման ողջ աշխատանքները իրականացվել են բարերարների աջակցությամբ։

Անհրաժեշտ կահավորումը ապահովելուց հետո արդեն սեպտեմբերին հնարավորություն կունենանք ձևավորելու երեք նոր տարիքային խմբեր։

Առիթից օգտվելով՝ շփվեցի նաև նախակրթարանի գործող խմբերի երեխաների հետ։ Նրանց հետաքրքրվածությունը, աշխուժությունն ու ձգտումը հաստատում են, որ նման կրթամշակութային միջավայրի ապահովումը չափազանց կարևոր է վաղ կրթության փուլում։

Նախակրթարանը գործում է STEM ուղղվածությամբ։ Երեխաների ուսուցումը կազմակերպվում է նախադպրոցական կրթական հիմնական ծրագրով, ինչպես նաև գործում են ռոբոտատեխնիկայի, անգլերենի, ռուսերենի և շախմատի խմբակներ։

Պոլիտեխնիկի մանկապարտեզը հիմնադրվել է և շենքը շահագործման է հանձնվել 1988 թվականին՝ Հայաստանի ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ, նվիրյալ պոլիտեխնիկցի Կարեն Դեմիրճյանի և նրա տիկնոջ՝ Պոլիտեխնիկի կանանց կոմիտեի նախագահ Ռիմա Դեմիրճյանի մեծ ջանքերի շնորհիվ։

Այս կարևոր նախաձեռնությունն արդեն դարձել է մեր կրթօջախի պատմության անբաժանելի և արժեքավոր մաս»։

Լրահոս

Դիտել ավելին